Սասունցի Դավիթ

Որսորդ Դավիթը

IX

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,

Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

Դավթի ու հորեղբոր զույցը

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

XI

Գիշերը որսասարում

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
— Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

XII

Վանքի շենացումը

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տեքստից գտիր և բացատրիր կրակ դառնալ, ապրուստը կտրել, մտքի ծովն ընկած, շեն անել, հալբաթ բառերն ու արտահայտությունները:

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։

կրակ դառնալ-փորձանք դառնալ

Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։

ապրուստը կտրել-աշխատանքը ջուրը գցել

ու երբ շեն արավ հոր վանքը նորից

շեն անել-վերակառուցել,շենացնել

մեր բախտն էլ հալբաթ էդպես էր գրված

հալբաթ-երևի

Դավիթը մնաց մտքի ծովըն ընկած

մտքի ծովն ընկնել-մտածմուքների մեջ ընկնել

  1. Վերնագրիր բոլոր հատվածները:
  2. Պատմիր քեզ դուր եկած հատվածը:
  3. Քեզ դուր եկած հատվածը նկարիր paint ծրագրով և տեղադրիր բլոգում այդ հատվածի հետ:

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

Սասունցի Դավիթ

UntitledԵլավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր հատվածները:Դավիթը գառնարած,Դավիթը նախրապան
  2. Նկարիր Սասուն քաղաքը:
  3. Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:Ոտնաման-ոտն+աման
  4. Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:Քաղաքացիները վախենում էին, որ Դավիթը գազաններով կլցներ քաղաքը։
  5. Ինչո՞ւ էր Դավիթը բողոքում իր գործից, ինչո՞ւ էր դժվար այդ գործը:Ընտանի ու վայրի կենդանիները Դավիթը իրարից չէր տարբերում,դրա համար էլ դժվար էր պահել։

Ճամփորդություն

Այսօր մենք գնացինք բնության թանգարան, այնտեղ  կեդանիներ կային։Այնտեղ գիտը մեզ շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց։Այնտեղ շատ գույնզգույն ձկներ կային։FB_IMG_1574269833648

Ը-ի ուղղագրություն

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:Ընկերասեր,դասընկեր, ընթերցասեր,անընթեռնելի արագընթաց,ընթացագործ,ընտրակարգ,հատընտիր։
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը՝

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

My Day

I wake up at 8 o՞clock.  I get up and I washing my face,brush my hair.I get dressed,I have breakfast and go to school.At  school I read and write,I have lunch at 11 o՞clock.Then I go to the dance.I come to home.I surf the net and watch TV. I do my homework.I have dinner and go to slip.

Սասունցի Դավիթ

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Եթիմ-որբ

Կոռ-հովվի ձեռնափայտ

Մեյդան-հրապարակ

Դատարկուն-փախստական

Կաղկանձ-շների հաչոց

 

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:Ձենով Օհանը վախկոտ ու միամիտ մարդ էր,կնոջը ենթակա։
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:Երկաթե ոտնամաններով, երկաթե ձեռնափայտով։
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:5-րդ-Կնոջ բողոքը 6-րդ-Դավիթը գառնարած։

Թեստ

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-մեկնարկ

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Խարտյաշ եղնիկ էր, սև ու ջինջ աչքերով։

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: Իր մայրիկին և հայրիկին, անտառին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:Իր կարոտն էր առնում։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Հողմի ժամանակ ծառերը հանձնվում էին քամուն,գետը շառաչում էր։

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ:

Ավ․ Իսահակյան Եղնիկը

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —մաքուր

բ/լուռ —անձայն
գ/ակնդետ —ակնապիշ
դ/ընտանի —սովոր

 

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —ծնվել հայնտվել
բ/խելքը գլխին  —դատող , բքանիմաց,խելացի
գ/կողը հաստ —համառ,ինքնասածի,կամակոր
դ/ճաշը եփել  —մեկին պատժել,լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ ։

լիակուրծք,հողմածեծ,աղմկահույզ,լուսամուտ,վերջալույս։

English

Նախադասությունները թարգմանել անգլերեն

  1. Մեր քաղաքը ամենալավն է։Our city is the best.
  2. Կառույցը շատ ընդարձակ է։The building is very spacious.
  3. Ես օգտագործում եմ իմ նոթբուքը։I use my notebook.
  4. Լողավազանը շատ ընդարձակ է։The pool is very spacious.
  5. Ես ունեմ շատ դասընկերներ։I have meni classmate.
  6. Իմ դասընկերները և ես  սովորում ենք տաարբեր առարկաներ։My classmates and I are learning different subjects.
  7. Իմ դպրոցը կոչվում է Նոր դպրոց։My school is called a New school.
  8. Իմ դպրոցը կոչվում է Արևելյան դպրոց։My school is called Eastern school.
  9. Ես շատ եմ սիրում ճամփորդել։I love so mach to travel.
  10. Իմ դասըբնկերները և ես ճամփորդում ենք մեր ուսուցիչների հետ։My classmates and I are  traveling with our teachers.
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы