Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Միջատներ

Հայտնի է 1․5 միլիոն տեսակի միջատ։ Միջատների մարմինը կազմված է գլխից, կրծքից և փորային հատվածից։ Միջատները ունեն թևիկներ որոնք երբեմն կարծրացած են։ Միջատները գլխի վրա ունեն զույգ աչքեր բարդ կառուցվացքով և պարզ կառուցվացքով աչքեր։ Գրեթե բոլոր միջատները ունեն բեղիկներ որոնք օգնում են շոշափելիքի զգայարանին։ Ունեն թելանման, սղոցանման, փետրաձև, սանրաձև բեղիկներ։ Միջատները շնչում են տրախեաների միջոցով։ Միջատները բազմանում են սեռական ճանապարհով։ Ձվադրում են հողի մեջ մրգերի մեջ և այլն։

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Խածել-կծել
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ: Մոր նկատմամբ վերաբերմունքը շատ հուզիչ ու դրական էր։
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Մի անգամ գյուղից մի քանի հատ խնձոր էին բերել խոշոր ու կարմիր։ Երբ մեր թևերի վրա փայլեցնում էին մեր պատկերը մեջը երևում էր։ Մայրս հյուրերի համար էր պահում այդ մի քանի խնձորները։ Ես գողացա երկու հատը և տարա մեր հարևան փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար շեկ մազերով կապույտ աչքերով կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ էր։ Ես տղաների հետ չէի ուզում խաղալ միշտ Զարուն էր մի խաղընկերը։ Զարուի ծնողները մեկ- երկու օրից պոլիս պիտի գնային տալեով իրենց հետ Զարուին։

Խնդիրներ

1.Տրված է AC և BK զուգահեռ ուղիղները։ <C=90o , <ABK=60o :

Գտնել <A-ն և <ABC-ն։

2.Տրված է AB=AC, BB1 և CC1 -ը բարձրություններ են, <BMC=140o :

Գտնել <A, <B, <C-ն։

3.Տրված է KN և ME զուգահեռ ուղիղները։ <NKP=25o , <KPM=68o :

Գտնել <EMN-ը։

Տնային աշխատանք․

1.Տրված է KP և NM զուգահեռ ուղիղները։ <NKM=90o , <NKP=120o : Գտնել <N-ը և <M-ը։

2.Տրված է AD և BE զուգահեռ ուղիղները։ <ABE=25o , <ADC=43o :

Գտնել <DCB-ն։

Կապեր, 02.05

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Ընդդեմ-ընդդեմ ընտանիքի, ընդդեմ ընկերների
առանց- առանց լույսի, առանց ջրի
նման-շան նման, եղնիկի նման
շնորհիվ- մայրիկի շնորհիվ, հայրիկի շնորհիվ
ըստ-ըստ հրամանի, ըստ օրակարգի
հանուն-հանուն ընկերոջ, հանուն պետության
մինչ-մինչև տուն, մինչև դպրոց
նկատմամբ-եղբոր նկատմամբ, ուսուցչի նկատմամբ
վրա-սեղանի վրա, դռան վրա
համաձայն-օրենքի համաձայն, պայամավորվածության

2.Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության):


3.Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, բացի, :
նախադրություններ— ի դեմս, հանուն, հանձին, բացառությամբ, չնայած, անկախ, դեպի, հօգուտ, որպես, մինչև, բացի
ետադրություններ— պես, նկատմամբ, առթիվ հանդերձ, համար, հեռու, ներքո, վերաբերյալ, նման

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Խնդիրներ կրկնության համար

1)<ABC=140: BD-ն նրա կիսորդն է, իսկ BE-ն՝ <DBC-ի: Ինչի՞ են հավասար <ABD-ն, <DBE-ն,<EBC-ն, <ABE-ն։
<ABD=140:2=70
<DBE=70:2=35=EBC
<ABE=70+35=105

2)BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյունների, որոնցից մեկը 17o -ով մեծ է մյուսից։Գտեք այդ անկյունները,եթե <ABC=77o :
X+X+17=77
2X+17=77
2X=77-17
2X=50
X=50:2
X=25
<ABD=25
<DBC=25+17=42

3)BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյունների, որոնցից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։Գտեք այդ անկյունները,եթե <ABC=120o :

4)Կից անկյուններից մեկը 2 անգամ փոքր է մյուսից։Գտեք այդ անկյունները։

Տնային աշխատանք․

1)BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյունների, որոնցից մեկը 23o -ով փոքր է մյուսից։ Գտեք այդ անկյունները, եթե <ABC=155o :
X+X=23=155
2X=155+23
2X=178
X=178:2
X=89
<ABD=89
<DBC=89-23=66

2)Կից անկյուններից մեկը 20o -ով փոքր է մյուսից։ Գտեք այդ անկյունները։
X+X-20=180
2X=180+20
2X=200
X=100
Կից անկյունը=100-20=80

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы