Տպավորություններ ձմեռային ճամբարից

Ձմեռային ճամբարը հետաքրքիր է նրանով, որ բոլոր դասարանները խառնվում են իրար և ստեղծվում է նոր ջոկատ։ Այս տարի ընտրել էի ընկեր Տաթևի ջոկատը։ Միասին պատրաստելն ու ուտելը ավելի է մտերմացնում իրար, միասին ճանապարհ գնալը, դժվարություններ հաղթահարելը մեզ սովորեցնում է լինել լավ ընկեր հոգատար ընկեր։ Հասցրել ենք նաև լինել սահադաշտում, գնացել ենք Ժամանակակից արվեստի թանգարան, փորձել ծանոթանալ ժամանակակից արվեստին։ Գնացել ենք եռօրյա ճամփորդության Դիլիջան շրջել քաղաքում քայլարշավով հասել Թաքնված ջրվեժ։ Ջերմոցում տնկել էնք նոր բույսեր։ Բաց եմ թողել միայն Լեռնանիստի ճամփորդությունը։ Կուզեի հասցնեինք նաև գնալ եռօրյա Գյումրի։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы