Зима

Скоро зима. Я очень люблю зиму и снег. Жду снега, чтобы мы с детьми слепили снеговика. Зимой мы отмечаем один из моих любимых праздников Новый год.

Վրթանես Փափազյան: Առյուծի մահը

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը
:

Գոռ-հպարտ
Համրաբար-դանդաղորեն
Ճիգ-ջանք
Ոստոստել-ցատկոտել
Անհուն-անսահման
Սրընթաց-արագընթաց
Մագլցել-բարձրնանալ
Գամել-մեխել
Խորհել-մտածել
Նշմարել-տեսնել
Խրոխտ-անվեհեր
Հանդուգն-համարձակ
Ի դերև հանել-ձախողել
Նկուն-կարճ
Ունայն-դատարկ
Անհագ-անկուշտ
Սևեռել-գամել
Հեղձուցիչ-խեղդիչ
Ճղճիմ-փոքրոգի
Լուտանք-հայհոյանք

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:Թե կենդանի թե մարդ ուզում է ազատություն։

2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Անվախ ու քաջ մարդ կլիներ, այո կուզեի նրա հետ ընկերություն անել։

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

Ինչ է ազատությունը

Ազատությունը դա այն է երբ մարդը կարողանում է իր սրտի ուզածը անել առանց կողքինին վնասելու, ազատ է այն մարդը այն աշակերտը, երբ ուսուցչից չի վախենում, երբ ծնողից չի վախենում։

Բնագիտության ինքնաստուգում

1.Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:Աշխատանքը որոշվում է էներգիայով։

2.Էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք:Լուսային, մեխանիկական,էլեկտրաէներգի, ջերմային էներգիա։

3.Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:

Քիմիական աշխատանք

4.Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:

կմ/ժ, մ/վ։

5.Մարմինների ձեւափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձ­գականության ուժը:

6.Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավոր­ներով է չափվում մարմի կշիռը:Ուժի միավորը Նյուտոնն է։Ոչ

7. Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:

1. Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։

2. Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

3. Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակ­ նային էներգիայով։

4. Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են: 

8. Լրացրե՛ք նախադասությունները:

1. Էներգիան բնութագրում է մարմնի կենսագործունեության հնարավորությունը։

2. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական ։

3. Ի պատիվ անգլիացի գիտնական Ջոուլի աշխատանքի միավորը կոչվում է Ջոուլ :

9. Լուծե՛ք խնդիրները:

ա) Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:


50×2=100

բ) Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:

3600:800=4’5

Քերականություն

1.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության(օգնություն): 

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից(համակրանք) բացի գավաթն էլ շահեց: 

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի(տակառ) մեջ: 

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների(օվկիանոսներ) հետ: 

Ըստ օրինակի(օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի: 

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն(ցանց) են հրապուրում զանազան ձայներով: 

2.Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ: 

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց: 

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է: 

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց: 

Միայն անգղեր էին սավառնում այդ բերդի վրա: 

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին: 

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով: 

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 


Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ: 

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը: 

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում: 

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ: 

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել: 

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց: 

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ: 

Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը: 

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ 

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն, բառերը: 

Ուղական-քաղաք, աղջիկ, քույր, տուն
Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան
Տրական-քաղաքին, աղջկան, քրոջ, տան
Հայցական-քաղաքը, աղջիկը, քույրը, տունը
Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տանից
Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տանով
Ներգոյական -քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տան մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները:  Ձեռքից-բացառական հոլով,փայտով-գործիական հոլով, երկրին-տրական հոլով, աշխարհում-ներգոյական հոլով

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված: 

Հայրենիքից-(բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից-(բացառական) հեռու բլրի-(սեռական) վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին-(տրական) տղան փայտով-(գործիական) ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի-(սեռական) մեջ:
Երկնքի-(սեռական) կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը-(հայցական), որոնք ավետում էին պայծառ օր: 

4. Հոլովեք օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն  բառերը: 

ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն

սեռական-օրվա, քաղաքի, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության

տրական-օրվա, քաղաքին, ընկեորոջ, ձիուն, մոր, աշնան, գլխին, բնության

հայցական-օրը, քաղաքը, ընկերը, ձին, մորը, աշունը, գլուխտ, բնությունը

բացառական-օրվանից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից

գործիական-օրով, քաղաքով, ընկերոջով, ձիով, մորով, աշունով, գլխով, բնությունով

ներգոյական-օրում, քաղաքում, ընկերոջ մեջ, ձիու մեջ, մոր մեջ, աշնան մեջ, գլխի մեջ, բնության մեջ

Էներգիա տեսակներ և փոխակերպումներ

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի։Մեխանիկական Էներգիա,Էլեկտրա էներգիա, Ջերմային էներգիա։
  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում էլեկտրական էներգիան։
    1. Լույս ստանալւ նպատակով,ջերմություն ստանալու նպատակով,կենցաղային տեխնիկա օգտագործելու նպատակով,փոխադրամիջոցներ օգտագործելու նպատակով։
  2. Ի՞նչ գիտեք ատոմային (միջուկային) էներգիայի մասին։Քիմիական նյութերի տրոհումից առաջանում է էներգիա
  3. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։Էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։
  4. Թվարկե՛ք մի քանի վառելանյութեր եւ բերե՛ք ջերմային (ներքին) էներ­գիայի օգտագործման օրինակներ։Նավթ, տորֆ, բենզին, գազ,փայտ, քարածուխ
  5. Բերե՛ք էներգիայի՝ միմարմնից մյուսին հաղորդվելու օրինակներ։
    Տաք հացը պահում ենք ձեռքի մեջ ձեռքը տաքանում է

սառը հեռախոսը պահում ենք ձեռքում հեռախոսը տաքանում է։

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Homework

B. Which of the answers to these questions are right? Write the correct
ones.

  1. What did the teacher
    in this story teach?
    a. Swimming.
    b. Games.
    c. History.
  2. When the teacher said,
    ‘Some of them swam a lot’,
    who was he talking about?
    a. The Romans.
    b. The girls in his class.
    c. Strong people.
  3. Why did the girl laugh?
    a. Because the Roman swam
    before breakfast.
    b. Because the Roman
    did not finish swimming
    near his clothes.

    c. Because the teacher
    was angry.

Էրեբունի քաղաքի վաղեմի պատմությունը

Էրեբունի քաղաքը կառուցվել է Մ.թ.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Մ.թ.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։Այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы