Ինքնաստուգում պատմություն

7-րդ դասարան

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – Միշտ, անվերջ
Կեղծուրացություն – Սեփական կրոնը թվացյալ ուրանալ
Մոգ – կրակապաշտ
Ատրուշան –կրակապշտ պարսիկների աղոթելու վայրը
Աշխարհագիր անցկացնել – մարդահամար

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում: Արշակունիներից հետո Հայաստանը պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը բայց դա երկար չտևեց։

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:
Հազկերտ Երկրորոդը պահանջում էր կրոնափոխ լինել։

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը: Վասակ Սյունին ուզում էր պատերազմ չլիներ մարդիկ չմահանային։

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները: Ավարայրից հետո հայերը մնացին քրիստոնյա։

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:
Պարսկական արքունիքը ուզում էր նաև կրոնափոխ անել հարևան պետություններին՝ Վրաստանին ու Աղվանքին։

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով: Այս ճակատամարտերում հաղթեցինք Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները: Նվարսակի պայմանագրով պարսիկները հրաժարվեցին հայերին կրոնափոխ անելու մտքից։

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները:

Վահանանց պատերազմը

Ավարայարից հետո պարսիկները հայերին սիրաշահում էին մի որոշ ժամանակ։ Հետո եկավ Պերոզ արքան ու սկսվեցին կրոնական ճնշումները։ Հայ նախարարները համախմբվեցին Վահան Մամիկոոնյանի շուրջ և որոշեցին ապստամբել սկսվեց Վահանանց պատերազմը։ Ակոռի գյուղի մոտ պարսիկները պարտություն են կրում։ 482թ․ հայերը Ներսեհապատի ճակատամարտում կրկին հաղթում են պարսիկներին։ 484թ․ կնքվում է Նվարսակի պայմանագիր հայերի պահանջները բավարարում են։

Ավարայրի ճակատամարտ

Պարսկաստանի թագավոր Հազկերտ II ուզում էր կրոնափոխ անել հայերին ու աղվաններին։ Հայաստանի սպարապետ Վարդան Մամիկոնյանը զորքով գնաց աղվաններին օգնության։ Հայ նախարարների մի մասը Վասակ Սյունեցու գլխավորությամբ չէին ուզում պատերազմ առաջարկում էին ժամանակավոր կրոնափոխ լինել, Վարդան մամիկոնյանը համաձայն չէր։ Ճակատամարտը տեղի ունեցավ 451թ․ Ավարայրի դաշտում քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեց։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում պատմություն

1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը։Որպեսզի լավ ճանաչենք մեր աշխարհը։

2. Ընտրել մեր անցած թեմաներից ձեզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել: Ոչ մի թեմա ինձ դուր չի եկել։

Բացատրել բառեր. Ավատատեր, աստիճանակարգություն, Զորանամակ, Գահնամակ, Նիկիական հավատո հանգանակ, Ձեռնադրություն, Տիեզերական ժողով, առաքյալ, Ճգնակեցություն, Գրաբար, Սաղմոս , Առաքինություն ,Կոտակ, Տաճար Մայրի, Կանգուն ,Ուրացող ,Բորոտ ,Ուրուկ Հրովարտակ , Աշխատող ձեռք ,Առաքինի ,Սլաքներ ուղղել :

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը

Անվանումը պլուտոն

Տարածքը պլուտոն մոլորակ

Կրոնը աստվածապաշտություն

Օրենսգիրքը չծխել,

Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացեիք/ մեր դպրոցից ուղակի ուրիշ անունով

4.Նշել 5ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի: չկա ցանկություն։

5.Ինչ քայլեր եք ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկություններ։ Ոչ մի

Պատմության ինքնստուգում

1. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստ մանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «իհավատ», «հավատարմության (ծառայել)» իմաստն է։

2. Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներ և անազատներ։

Ազատ էին կալվածատերերը, ազնվականությունը՝ նախարարները, հոգևորականները :

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց ունեցվածքով և դասակարգով:

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

6. Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր հեծելազորից և հետևակից։ Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև հայոց այրուձի:

7. Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Օգնություն.

✣ Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.

✣ ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.

✣ ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

✣ ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::

✣ Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ
Մեսրոպ Մաշտոց

8. IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։Հռոմեացիների և պարսիկների պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց

արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար բանակի հզորացումը երկրի անկախությունը պահպանելու համար։

9. Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:Արշակունիներից ամենանշանավորը Արշակ II էր, վարում էր ինքնուրույն քաղաքականություն, իսկ Պապը հռոմեացիների օգնությամբ նստեց գահին, Պապը հզորացրեց բանակը։

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:Հայոց թագավորները նշանակվում էին դրսից՝ Հռոմից և Պարսկաստանից։ Այսպես Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև։

Արշակունյաց թագավորության անկումը

Պապին հաջորդեց նրա ազգական Վարազդատը որը օլիմպիական չեմպիոն էր և երկիրը կառավարում էր Մուշեղ սպարապետը։Շուտով պարսից արքան խոսրով IV-ին ուղարկում է Հայաստան այդ ժամանակ Արշակ III թագավորը ստիպված հեռանում է Հայաստանի արևմտյան մասը որը իր մահից հետո հռոմեական կայսրը հանձնում է կուսակալներին։Այսպես Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է հռոմի և պարսկաստանի միջև։

Պայքար Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար

Արշակ II (350-368) թթ․ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկն էր, հռոմեական կայսրը անընդհատ ահաբեկում էր նրան։Արշակ թագավորը ամուսնանում է Փառանձեմի հետ ծնվում է նրանց թագաժառանգ Պապը։Պարսկա-հռոմեական պատերազմում պարսից Շապուհ արքան օգնություն է խնդրում Արշակից Շապուհը առաջարկում է ամուսնանալ իր դստեր հետ ,բայց Արշակը հրաժարվում է ։Շապուհը թշնամանում է Արշակի հետ ու ստիպում ,որ պատերազմում հռոմեացիները չօգնեմ հայերին։Շապուհը խափեութամբ կանչում է Տիզբոն ու սպանում Արշակ II-ին ու Վասակ սպարապետին։

Հայաստանի հզորացում

Վաղ միջնադարում հզոր էին Հռոմեական կայսրությունը ու Սասանյան Իրանը։Մեծ Հայքի թագավորությունը 298թ․ պարսիկներին հաղթելուց հետո վերականգնեց իր ամբողջականությունը ու անկախությունը։Տրդատ III-ը հզորացրեց երկիրը ուժեղացրեց հայկական բանակը, տնտեսությունը վերելք ապրեց, զարգացավ առևտուրը որի կենտրոնը արտաշատ քաղաքն էր։Երկիրը շարունկեց հզորացնել Տրդատի որդի Խոսրով III։Նա մայրաքաղաքը տեղափոխեց Դվին և կառուցեց Դվին մայրաքաղաքը։

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ

Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։
Կորյուն, Վարք Մաշտոցի
1. Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչ
նկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնի
անկարգ ու անխնամ թողնված տեղեր»։
2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։
3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։
4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

IV դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն Տրդատ արքայի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով։Նա տասներեք տարի անկացրել է Խոր Վիրապի բանտում Տրդատի հրամանով։Բանտից դուրս գալուց հետո սկսում քարոզել քրիստոնեություն հետո գնում է Կեսարիա քաղաք և ձեռնադրվում եպիսկոպոս։301 թ․ աշխարհում առաջինը որպես պետական կրոն Հայաստանում ընդունվեց քրիստնեությունը։303 թ․ կառուցվեց էջմիածնի Մայր տաճարը

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы