Կրկնություն

1)Պարզեցրեք արտահայտությունը․

  1. 3+1/6x=4/6x=2/3x
  2. b-a/ab
  3. b+a/a2b2
  4. 1/y

2)Կրճատեք կոտորակները․

  1. 3b3/5a
  2. 2x/3y
  3. 5/m+n
  4. 2a-3/5
  5. a+b/a-b

3)Պարզեցրեք արտահայտությունը․

3c+a-a+7c/4c=10c/4c=5/2

2p+3-p/9+3=p+3/p+3=1

4)Ապացուցեք նույնությունը․

60+y+15y+4+y2/(y+8)2=64+16y+y2/(y+8)2=64+16y+y2/y2+16y+64=1

Նախադասություն: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության կարևոր բնութագրիչներն են միտքը, ստորոգյալը և հնչերանգը:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

  • Պատմողական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
  • Հարցական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն ստանալն է:
  • Հրամայական նախադասության հաղորդակցական նպատակը խոսակցին գործողություն կատարելուն դրդելն է:
  • Բացականչական նախադասության հաղորդակցական նպատակը հույզերի, զգացմունքների արտահայտումն է:

Պատմողական նախադասությունն արտահայտում է դատողություն, որը հաստատվում է կամ ժխտվում: Ըստ այդմ էլ՝ պատմողական նախադասությունները լինում են՝

  • Հաստատական, օրինակ՝
    Քամին երկնքով մեկ հալածում է ամպերին:
  • Ժխտական, օրինակ՝ 
    Նա չէր կարողանում այդ խնդրի համար ճիշտ լուծում գտնել:

Պատմողական նախադասության դեպքում նյութը հաղորդվում է առանց կոնկրետ վերաբերմունքի, չեզոք առոգանությամբ, բայց դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունները զուրկ են հնչերանգից:

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում, որի միջոցով խոսողը հարց է տալիս իրեն անհայտ անձի, առարկայի, երևույթի, գործողության և այլնի վերաբերյալ: Հարցումը իմաստային տարբեր դրսևորումներ ունի:
Օրինակ՝
Ե՞րբ ես քո որոշման մասին հայտնելու ընկերներիդ: Ովքե՞ր են ծրագրի հեղինակները:

Հրամայական նախադասությունը արտահայտում են կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ նախադասություններում ստորոգյալն արտահայտվում է հրամայական եղանակի բայաձևերով, որոնց վրա դրվում է շեշտ:
Օրինակ՝ 
Բացի´ր բլոգդ, աշխատանքները կատարի´ր և հրապարակի´ր:

Բացականչական նախադասություններն արտահայտում են զարմանք, ուրախություն, կոչ, հիացմունք, ափսոսանք և այլն: Սրանց բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: Օրինակ՝ 
Հե՜յ, ջա՜ն, հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար
:

Առաջադրանք:
Գրել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություն:
պատմողական-Այս մեքենան իմ սիրելի մեքնան է։
հարցական-Այսօր դու պարապունքի գնալո՞ւ ես։
հրամայական-Տարածքը չաղտոտե՛լ։
բացականչական-Հե՜յ, տղա ուր էս գնում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы