Խորանարդի և ուղղանկյունանիստի մակերևույթների մակերեսները

r.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Sլրիվ=Sկողմն+2⋅Sհիմք

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

Sկողմն=2ac+2bc

Sհիմք=ab

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

Sլրիվ=2⋅(ab+ac+bc),

որտեղ a-ն, b-ն և c-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (a=b=c)

Cube.png

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը կունենա հետևյալ տեսքը․

S=6a2

Առաջադրանքներ․

1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 2,1 սմ է:
S=6a2=6×2,12=26,46

2.Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը,որի մակերևույթի մակերեսը հավասար է 24սմ2 :Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։
24:6=4
4:2=2

3.Ուղղանկյունանիստի հիմքը a=6սմ և b=7սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c=8սմ։ Գտեք այդ ուղղանկյունանիստի`

ա) հիմքի մակերեսը

բ) կողմնային մակերևույթի մակերեսը

գ) լրիվ մակերևույթի մակերեսը․

4. Ուղղանկյունանիստի հիմքը 8 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է 112 սմ2 ։ Գտեք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 3,5 մ է:
S=6a2=6×3,52=6×12,25=73,5

2.Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը, որի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է 150 դմ2 :Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։
150:6=25
5×5=25

3. Ուղղանկյունանիստի հիմքը 24 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային կողը հավասար է 5,5 սմ։ Գտեք այդ ուղղանկյունանիստի

ա) կողմնային մակերևույթի մակերեսը

բ) լրիվ մակերևույթի մակերեսը

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы