Կոտորակ

 

  1. Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերը և չգունավորված մասերը ներկայացրու՛ կոտորակների տեսքով:1/2կանաչ,1/2 սպիտակ,2/4կանաչ,2/4սպիտակ,4/8կ․,4/8սպ․,3/4կպ․,1/4սպ․,2/5սև,3/5սպ․,5/8կ․,3/8սպ․,3/6ն․,3/6սպ․,
  2. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը,48-ը։5/50,24/50,35/50,48/50
  3. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:1/60,12/60,24/60,35/60,48/60
  4. Գտի՛ր նշված թվի մասը
  • 35-ի 3/7 մասը 35։7X3=15
  • 420-ի 5/6 մասը 420:6X5=350
  • 180-ի 5/9 մասը 180:9X5=100
  • 2000-ի 9/10 մասը 2000:10X9=1800
  • 140-ի 5/7 մասը 140:7X5=100
  • 100-ի 5/5 մասը 100:5X5=100
  1. Հաշվի՛ր
  • 415 կգ-ի 2/5 մասը 415:5X2=166կգ
  • 480 դրամի 5/6 մասը 480:6X5=400դրամ
  • 18ժ-ի 2/3 մասը 18:3X2=12ժ
  • 320 լ-ի 6/8 մասը 320:8X6=240լ
  • 510 մ2-ու 2/17 մասը 510:17X2=60մ

480 կմ-ի 5/16 մասը 480:16X5=150կմ

6.Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:

800:5X3=480

7.Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:126:6X5=105,126-105=21

8.Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:180:3X2=120,180-120=60

9.Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:800:4X3=600,800-600=200

10.1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:600:4X1=150,2X150=300

 

Ջանի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:կողքին,տարօրինակ,վարդ,անգամ
  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:-Պատմողական

Երկու ապտակ պարեկի՞ն:-հարցական

6. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։Տուգ+անք,զբոսանք,զգույշ+ություն,ոսկերչություն,քաղաք+ային,տնային,արդար+ացի,իրավացի։

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:Այն երկրում,որտեղ ոչ մի սուր բան չկար։

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:Լրիվ տուգանքը չորս ապտակ էր,կես տուգանքը՝երկու ապտակ։

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը

բ/որովհետև պարեկը արդարացի էր

գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր 

10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:Այո

11. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կուզեի ապրել այնպիսի երկրում,որտեղ ծխող մարդիկ չլինեն,մարդիկ չաղտոտեն երկիրը,երեխաները ամեն օր ֆուտբոլ խաղային։Կուզեի այդ երկրում երազանքների ծառ լիներ։Կուզեի բոլորի երազանքները այդ ծառը կատարեր։Կուզեի ունենալ կենդանիներ,որ բազմացնեմ և ընկերներիս տամ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы