Обманчивый лес

Однажды, охотясь в густом лесу, король Генрих напал на след прекрасной горной козы и о…стал от своей охотничьей свиты на большое расстояние. Раздражённые запахом зверя, его собаки так увлеклись погоней, что скорее не стало слышно даже их лая. Между тем незаметно сгущался вечер, и наступила ночь. Тут король понял, что заблудился. И вдали доносились призывные звуки охотничьих рогов, но чем ближе, как казалось королю, он шёл к ним, тем слабее звучали рога. С досадой вспомнил Генрих о том, как сбивчивы и капризны громкие звуки в горных лесах и какой предательский пересмешник — горное эхо. Но было уже поздно. Предстояло переночевать в лесу.

Выполнить задания:

1.…ъехал с горки, …бежал с уроков, …бежал за угол, …строился на успех, …читал стихи за друга, …смотрел фильм до конца, …плыл через речку, …скочил от страха, …прыгнул от собаки, …шел дорогу по зебре, …шел гулять по тропинке, …толкнул друга в вагон, камень …летел в окно, …влекла учебники из рюкзака, …брал красный карандаш.

2.Выделите корни и приставки в следующих словах. Обоснуйте ответ (подберите слова с такими же корнями и приставками).

а) Об-вал, об-о-греватель, от-белить, о-без-уметь, об-ман, об-основать, об-острить, об-обрать, об-означить, об-рушить.

б) По-думать, под-рожать, под-ражать, по-длиннее, по-дорожник, под-осиновик, под-огнать, под-одвинуть, под-оходный, по-дождать, под-вал, под-вижник, под-одеяльник, под-опечный.

в) Раз-орить, раз-общить, раз-украсить, раз-озлить, раз-убедить, раз-одеться.

Շրջան և շրջանագիծ

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:
  2. Կենտրոնից A կետը փոքր է շառավղից, իսկ կենտրոնից B կետը մեծ է շառավղից։AB հատվածը կհատի շրջանագիծը։
  3. Գտե՛ք աստղանիշը
  • *+3 x 5 = 28,3×5=15,28-15=13
  • * x 18 + 25 = 97,97-25=72,72:18=4

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում:

Երգի հրապույրը: ԱՎ. Իսահակյան

Animals and music illustration by Heng Swee Lim:

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ անգութ-անխիղճ, տնանկ-անտուն, հոտ-բույր, աղքատ-չքավոր,ամայի-անբնակ, պատսպարվել-պաշտպանվել,անձավ-քարայր, ծածուկ-թաքուն,զննել-ուսումնասիրել:

2. Պատմվածքից դու՛րս գրիր նաև այն բոլոր բառերը, որոնք, քո կարծիքով, «ուղղագրական են», և կարող ես երբևէ սխալ գրել:հոգեգրավ,որբ,հոգեվարք,թրջած։

3. քարեղեն-քար+եղեն(ածանցավոր),անբաժան-ան+բաժան ած․ ,հոգեգրավ-հոգի+ա+գրավ բարդ , անգթություն-ան+գութ+ություն ած․ , սիրտ պարզ բառ․ բառերի բաժանիր բաղադրիչների և նշիր տեսակը ըստ կազմության:

Տեքստային աշխատանք՝

  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:
  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:Հրաշագործից կուզեի խաղաղություն լինի,որ զոհեր չունենանք։
  • Մի քանի նախադասությամբ գրիր պատմվածքի ասելիքը:Պատմվածքը ուզում էր ասել,որ մարդիկ իրար շատ սիրեն,տղան սիրեց մարդկանց երգի միջոցով,մարդիկ էլ զգացին և իրեն սիրեցին։
  • Լսիր պատմվածքի ռադիոընթերցանությունը՝
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы